Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թրամփը չի պատկերցնում գերագույն հրամանատարի դեր

Թրամփը չի պատկերցնում գերագույն հրամանատարի դեր
16.11.2018 | 20:26

Երկու տարվա ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է հասկանալ ԱՄՆ ռազմական ուժերի գլխավոր հրամանատարի դերը, սակայն դա նրան այդպես էլ չի հաջողվում: Այդ մասին գրում է The New York Times-ը:

Ըստ լրատվականի՝ ամերիկացի զինվորականները ջանքեր են գործադրում պետության ռազմական առկա բջուջեն ավելացնելու համար, բայց ապարդյուն: «Այնպիսի տպավորություն է, թե երկրի նախագահը մեզ պահում է որպես «քաղաքական ռեկվիզիտ»՝ օգատագործելու համար իր ելույթների ժամանակ»,- դժգոհել են զինվորականները՝ ավելացնելով, որ Թրամփը սիրում է ռազմական տեսարանների հատկապես այն հատվածը, որտեղ ծախափահարում են գերագույն հրամանատարին և ժամանակաից տեխնիկա ցուցադրում:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ այն ժամանակ դեռևս նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հասարակությանը խոստանում էր հզորացնել բանակն ու նմանը չունեցող ռազմական ուժեր ունենալ: Նա, ինչպեսև իրեն նախորդող Ամերիկայի մյուս երկու նախագահներ Բարաք Օբաման և Բիլ Քլինթոնը, պարտադիր զինվորական ծառայության չեն անցել:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3863

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ